Tert.am-ը գրում է.

Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի կազմակերպած կոնֆերանսին այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն իր զեկույցում ասաց, որ «Մարտի 1»-ի հիմնական խնդիրը տասը զոհերի մահվան, սպանության հանգամանքներն են, որը տասը տարուց ավելի տարբեր ձևերով ներկայացվել է հանրությանը, և ավելի շատ դա իրականացվել է քարոզչական հնարքների տեսքով, և ավելի քիչ եղել են փաստերը:

«Խնդիր է եղել ցույց տալու, որ բոլոր մահացած անձանց մահվան հանգամանքներում մեղավոր է պետությունը, ցույցերը եղել են խաղաղ»,-ասաց նա: Նա նշեց, որ իր համար ամենացավալի դեպքը կապիտան Համլետ Թադևոսյանի  մահվան հանգամանքներն են և դրա վերաբերյալ փաստեր ներկայացրեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել