Հարվարդի համալսարանի գիտնականներն անցկացրել են մի շարք հետազոտություններ, որոնք օգնել են առանձնացնել կենդանակերպի 3 ոչ հաջողակ նշաններին:

Եկեք տեսնենք, թե ովքեր են դրանք և ինչում է նրանց անհաջողակ լինելը:

Կույս

Սա կենդանակերպի լարված և կենտրոնացած նշան է, ում չէր խանգարի մի փոքր լիցքաթափվել, մի կողմ նետել ավելորդ նյարդայնացածությունը և իր վրայից գցել պատասխանատվությունը, որոնք հենց նրանք են իրենց վրա վերցնում: Եթե չլիներ բարդ, ծանր բնավորությունը, Կույսերը կարող էին միանգամայն երջանիկ մարդիկ լինել: Հանուն արդարության ավելացնենք, որ հաջողությունը հազվադեպ է ժպտում Կույսերին, դրա համար այն, ինչ ստանում են կյանքում այս մարդիկ, նրանց բարդ և լարված աշխատանքի արդյունքն է:

Խեցգետին

Խեցգետնի համաստեղության տակ ծնված մարդիկ նույպես հազվադեպ են իրենց հաջողակ մարդիկ համարում: Իսկապես, այս մարդկանց մոտ բավականին շատ հոգեբանական խնդիրներ կան՝ կապված մեծ կասկածամտության հետ: Խեցգետինները հաճախ են կասկածում իրենք իրենց, իրենց ուժերին, հնարավորություններին և նույնիսկ սեփական արտաքինին: Բացի այդ, այս նշանի տակ ծնված մարդիկ հեշտ են տրվում վատ սովորությունների գայթակղությանը, որոնցից հրաժարվել դժվարանում են: Նույնիսկ ընտանեկան կյանքում այս մարդիկ համարյա միշտ երկրորդական դերում են, ինչն, իհարկե, նրանց չի ուրախացնում:

Ձկներ

10 000-ից ավել մարդկանց հարցումներից հետո պարզ դարձավ, որ ամենահազվադեպը իրենց երջանիկ են համարում Ձկները: Մեծ մասամբ այս անհատներն ինտրովերտներ են։ Դա նշանակում է, նրանք ինքնամփոփ են: Ինքնավերլուծության դեպքում նրանք հաճախ են քննադատում իրենք իրենց: Այստեղ մեծ ազդեցություն ունի անինքնավստահությունը: Ձկներն ունեն այնպիսի մարդկանց կարիք, ովքեր կոգևորեն իրենց, կհուշեն ինչ-որ հարցերում և կօգնեն: Եթե այդպիսի մարդ լինի նրանց կողքին, ապա Ձկներն անհաջողակների շարքից կանցնեն նույնիսկ հաջողակների շարք: Ձկներին նաև պակասում է շրջապատողների հասկանալու ունակությունը, այդ պատճառով այս մարդկանց համար շատ դժվար է գտել հարազատ հոգիներ, իսկ դա նշանակում է, որ շատ Ձկներ դատապարտված են մենակության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել