50 տարեկան մի կին չէր ցանկանում իր տեղը զբաղեցնել ինքնաթիռում: Բանն այն էր, որ նրա տեղը սևամորթ տղամարդու կողքին էր:

Դժգոհությունը չթաքցնելով՝ նա կանչեց ուղեկցորդուհուն և պահանջեց, որ իր տեղը փոխեն:

Նրա փաստարկը պարզ էր. «Ես չեմ կարող նստել այս սևամորթ տղամարդու կողքին», ինչին ուղեկցորդուհին պատասխանեց. «Սպասեք՝ ճշտեմ՝ արդյոք ուրիշ ազատ տեղ կա»:

Որոշ ժամանակ անց ուղեկցորդուհին եկավ և ասաց.

«Տիկին, էկոնոմ կարգում ազատ տեղեր չկան, բայց ես կհարցնեմ անձնակազմի հրամանատարին, միգուցե հնարավոր լինի առաջին կարգում ինչ-որ բան անել»:

10 րոպե անց ուղեկցորդուհին եկավ և հայտնեց.

«Հրամանատարը հաստատեց, որ էկոնոմ կարգում տեղ չկա, բայց մեկ տեղ կա առաջին կարգում: Մեր ընկերության քաղաքականությունը թույլ չի տալիս էկոնոմ կարգի ուղևորներին տեղափոխել առաջին կարգ, բայց, հաշվի առնելով այն փաստը, որ ինչ-որ մեկը չի ցանկանում նստել ՏՀԱՃ մարդու կողքին, հրամանատարը համաձայնեց առաջին կարգ տեղափոխվելու թույլտվություն տալ»։

Մինչ կինը կհասցներ ինչ-որ բան ասել, ուղեկցորդուհին ձեռքը մեկնեց դեպի սևամորթ տղամարդուն և ասաց. «Այդ պատճառով խնդրում եմ ձեզ՝ հավաքեք ձեր իրերը և եկեք հարմարավետ առաջին կարգ, քանի որ հրամանատարը չի ուզում, որպեսզի դուք նստեք ՏՀԱՃ մարդու կողքին»:

Բոլոր ուղևորները, ովքեր լսեցին այդ խոսակցությունը, ծափահարեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել