Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Քեյմբրիջ քաղաքում գտնվող Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծել և ուղարկել է այն փորձարկման: Այս մասին գրում է Time-ը:

Պատվաստանյութը ստեղծվել է 42 օր անց այն բանից հետո, երբ չինացի հետազոտողները հրապարակել էին  վիրուսի գենետիկ կոդը: Պատվաստանյութի նմուշներն ուղարկվել են ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ:

Նշվում է, որ պատվաստանյութը մարդկանց վրա կփորձարկվի ապրիլից:

Moderna Therapeutics ընկերությունը պատվաստանյութը ստեղծել է` հիմնվելով նոր գենետիկ մեթոդի վրա, որը վիրուսի շատ նմուշներ չի պահանջում: Այս պատվաստանյութի շնորհիվ ավշային հանգույցներում իմունային բջիջները սպիտակուցներ են արտադրում, որոնց շնորհիվ մյուս իմունային բջիջները հայտնաբերում և սպանում են վիրուսներին:

Նշենք, որ Moderna Therapeutics ընկերության համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել