Եթե դուք դեռ կարծում եք, որ ձուկը գլխից է հոտում, ուրեմ դուք դեռ չեք առընչվել մեր առողջապահության հոտած համակարգին, բարեբախտաբար։ Աստվա՛ծ մի արասցե, եթե հարազատներիցդ մեկը հայտնվի այդ գրողի տարած որջում։ Իրականում ես չեմ ուզում ցեխ շպրտել երախտավոր բժիշկների վրա, ովքեր նույնպես առկա են, բայց նրանց աշխատանքը ջուրն է գցում ասենք մի հատ ոջլոտ ՍԱՆԻՏԱՐԿԱ, ով խլնքոտ քիթը ֆսֆսացնելով ու փռչոտ թևերով լոզոտ բերանը սրբելով՝ վրադ էնպես ա մուննաթ գալիս, էնպես ա թափահարվում, կարծես առողջապահության նախարարն ինքն ա, դու էլ՝ կես դրույքով իրա քարտուղարն ես, ու տոկոսով փող ես վերցրել իրանից․․․ էլ չեմ խոսում խրոնիկական գազազածությամբ տառապող, դեմքը գյաջած ու գրգռված ձայնով բջջայինի մեջ նվնվացող բուժքրոջ մասին, ով փոխանակ հիվանդին խնամելուն՝ կա՛մ իրա պես տռասի թիթեռների հետ սուրճ ա ֆռթցնում, կամ էլ շարունակ բջջայինի մեջ ա վնգստում՝ անտեսելով հիվանդի ցանկացած աղերս, բո՛մժ։ Ու էս ամենը կատարվում է վերակենդանացման բաժնում, որտեղ հիվանդները կյանքի ու մահվան շեմին պայքարում են, իսկ նրանց անցկացրած ամեն ժամը շատ թանկ է նստում հարազատների վրա․․․ Դե, եկե՛ք հիմա հասկանանք, ի՞նչ անի խեղճ բժիշկը, ով արել է ամեն հնարավորը՝ հիվանդին փրկելու համար, արել է նշանակումներն ու հիվանդին հանձնել էդ դուրսպրծուկների խնամքին, ու էս տզրուկներն էլ մենակ սովոր շան պես պոչերն են խաղացնում, հենց հիվանդատերը ձեռքը գրպանն է տանում, ու իրենց հասանելիքը ստանալուց հետո անաղուհաց տականքի պես, հիվանդին նորից թողնում են բախտի քմահաճույքին․․․
Չէէէէ, ձուկը գլխից չի հոտում․․․ ուղղակի երբ գլուխը նորմալ չի գործում, մարմինը վերածվում է մեծահասակների համար նախատեսված ֆիլմի․․․
ՀԳ․ Գրառմանս հերոսները կոնկրետ հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժնի և ընդունարանի որոշ սանիտարկեք ու բուժքույրեր են։ Անունները չեմ նշում, որովհետև իրանք էդքան չկան․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yasha.solomonyan/posts/553204601402320?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել