Ledynews.am-ը գրում է.
Շատ բարդ է կառուցել ներդաշնակ հարաբերություններ սիրելիի հետ, իսկ եթե դա Ձեզ հաջողվել է, ապա ամեն ինչ արեք այդ հարաբերությունները պահպանելու համար: Որպեսզի թուլ չտաք ճակատագրական սխալ՝ քայքայելով կառուցած ներդաշնակ հարաբերությունները, ապա ամեն ինչ արեք՝ ներքոհիշյալ սխալներից զերծ մնալու համար:
1.Ձեր տղամարդուն անկողնում նկատողություն մի արեք: Ոչ մի տղամարդու հաճելի չի լինի լսել նկատողություններ՝ ուղղված իր սեքսուալ կարողություններին: Իսկ եթե Դուք որոշեք նաև նրան համեմատել Ձեր նախկինի հետ, ապա դա կդառնա հարաբերությունների քայքայման լուրջ պատճառ:
2.Մի խոսեք նրա ֆինանսական անհաջողությունների մասին: Եթե Ձեր զուգընկերը քիչ է վաստակում, ոչ մի դեպքում նրան այդ մասին մի ասեք. նա կմտածի՝ Ձեզ պետք են միայն իր փողերը: Հասկացրեք, որ նա ավելիին է արժանի և ժամանակն է, որ փոխի աշխատանքը:
3.Ձեր ուզածին մի հասեք արցունքների միջոցով: Տեսնելով Ձեր արցունքները՝ Ձեր տղամարդն ամեն ինչ կանի, որ նորից ժպտաք: Բայց, եթե Դուք հաճախ այդ զենքից օգտվեք, ապա Ձեր տղամարդը կմտածի՝ «գործ ունի» հիստերիկի հետ և Ձեր հերթական տեսարանից հետո դուռը կփակի և կհեռանա:
4.Երբեք Ձեր սիրելիին մի ստիպեք, որ Ձեզ հետ շրջի խանութներով: Շոփինգը տղամարդու վրա ազդում է այնպես, ինչպես կարմիր կտորը՝ ցուլի, ուստի աշխատեք նրան զերծ պահել այդ տանջանքից:
5.Նրան չձանձրացնեք հարցերով՝ իսկ դու ինձ սիրո՞ւմ ես, ինչի՞ մասին ես դու հիմա մտածում և այլն… Շատ լավ է, եթե լսեք, որ նա ասի՝ այո, սակայն հաճախ այդ հարցերը տղամարդկանց նյարդայնացնում են և այդ ժամանակ ստիպված եք լինում լսել անցանկալի պատասխան: