Tert.am-ը գրում է.

Իսպանիայի Վալենսիա նահանգի առողջապահության նախարարության խոսնակը հայտնել է, որ նահանգում կորոնավիրուսի վեց նոր դեպք է արձանագրվել:

Ինչպես հաղորդում է CNN-ը, Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքում հաստատվել է վարակման առաջին դեպքը: Ընդհանուր առմամբ, Իսպանիայում վարակակիրների թիվը հասել է 24-ի:

22 մարդ կարանտինի մեջ է գտնվում՝ 4-ը Տեներիֆեում, 4-ը Մադրիդում, 3-ը Բարսելոնայում, 8-ը՝ Վալենսիայում, մեկական՝ Սեգովիայում, Լա Գոմերայում և Սևիլյայում: Երկու մարդ ապաքինվել է:

Հաղորդվում է, որ Իտալիայում վարակակիրների թիվը հասել է 650-ի: Քաղպաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելիի խոսքով՝ 35 000 բժշկական դիմակ է ուղարկվել առավել խոցելի շրջաններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել