Կան բաներ, որոնք անընդունելի են իսկական լեդիի կերպարի համար:
1. Դաջվածքներ
Նախկինում բանտարկյալները, ծովահենները, զինվորներն էին դաջվածք անում: Հիմա դաջվածք ունեն անկանխատեսելի, ապստամբ, մի քիչ հակասոցիալական, պահպանողական ամեն ինչը ժխտող մարդիկ:
Ուստի դաջվածքը և փիրսինգն անհամապատեղելի են «լեդի» հասկացության հետ:
2. Մեծ օղակաձև ականջօղեր
00-ականների սկզբին այդպիսի զարդերը տարածված էին Ռիհաննայի, Քրիստինա Ագիլերայի, Շակիրայի հանդերձանքում: Պարզ է, որ այս երգչուհիների այդ կերպարը կապ չունի լեդիի հետ:
3. Ալկոհոլ
Շատ խմելը, նախկինին զանգահարելը, ընկերուհիների հետ բար գնալը, հետո առանց պատճառի ծիծաղելը շատ տգեղ տեսարան է:
4. Նեքնազգեստը՝ ի ցույց
Արտաքին տեսքը հստակ ցույց է տալիս կնոջ իրական արժեքը:
5. Հայհոյանք
Պետք է մտածել՝ կինը որքան է տգեղանում, երբ իր հրաշագեղ շուրթերն այդպիսի տգեղ բաներ են արտաբերում:
6. Սիլիկոն
Լեդին շատ նրբորեն զգում է գեղեցկության և գռեհկության միջև սահմանը: Չափը և գեղեցկությունը կապ չունեն իրար հետ:
7. Բարակ հոնքեր
Սա չի վերաբերում բնական բարակ հոնքերով աղջիկներին: Խոքսը նրանց մասին է, ովքեր հոնքերը համառորեն հանում են, տատու են անում կամ դեպի վեր նոր հոնքեր են նկարում: