Tert.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որի վերաբերյալ դատարանի որոշումը դատավոր Աննա Դանիբեկյանը կհրապարակի մարտի 3-ին:

Այս միջնորդության, դատախազության դիրքորոշման և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի հետ:

Պաշտպանի խոսքով՝ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը բազմաթիվ են, դրանցից մեկն էլ այն է, որ ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածը նոր հանցակազմ է, հետևաբար, հետադարձ ուժ չունի, որովհետև 2008թ. այդ հանցակազմը չի եղել:

Ըստ Խուդոյանի՝ մեղադրող կողմը փորձ է անում, շատ ակնհայտ հանգամանքներ լղոզելով, հիմք դարձնել իրենց այն պնդումները, որ ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածը նոր հանցակազմ չէ. «Խնդիրն այն է, որ շատ պարզ իրավական լուծումները չպետք է պարունակեն բարդ ձևակերպումներ»:

Դիտարկմանը, թե պաշտպանական կողմը վկայակոչում է «Յոթի գործը» (2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի անդամ 7 անդամների նկատմամբ հարուցված քրեական գործը), որի մեղադրանքից դատախազները 2009թ. հրաժարվեցին, սակայն կա՞ պատճառաբանություն, թե ինչի՞ց ելնելով են հրաժարվել այդ մեղադրանքից, Հովհաննես Խուդոյանն ասաց. «Չպետք է երեք էջ հիմնավորում դնել դրա մեջ, ներկայացնել Վճռաբեկ դատարանի, ՄԻԵԴ-ի նախադեպեր, տարբեր տեսաբանների կարծիքներ, եթե լուծումը շատ պարզ է ու այդ լուծումը ընդամենը մեկ տողով դատախազությունն այն ժամանակ արձանագրել է: Կա նոր հանցագործություն՝ հին արարքների նկատմամբ չի կարող այդ հոդվածը կիրառվել, սա շատ պարզ է»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ «Յոթի գործով» դատախազները բացատրե՞լ են՝ ինչու են իրենք հրաժարվում այդ մեղադրանքից, Խուդոյանը պատասխանեց. «Իրենց կողմից բանավոր բացատրություններ ինչ-որ տեսած գրություններ առկա չեն, բացի դատական նիստի ձայնագրությունը, իրենց կողմից կայացված որոշման մեջ ուղղակի արձանագրված է, քանի որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում Քրեական օրենսգրքում ավելացվել են նոր հանցակազմեր, մենք հրաժարվում ենք մեղադրանքից, որովհետև օրենքը չի կարող ունենալ հետադարձ ուժ: Բառացի դա արձանագրված է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել