Առողջ ոտքեր ունենալը լավ տեսքի և լավ ինքնազգացողության գրավականներից մեկն է:
Այդ պատճառով էլ ոտքերին հատուկ խնամք է հարկավոր, քանի որ հենց նրանք են ողջ օրվա ընթացքում մեզ ծառայում:
Այսօր կպատմենք, թե ինչպես ազատվել ոտքերի մի քանի տարածված խնդիրներից:
1․ Բերանի խոռոչը ողողելու հեղուկը օգնում է պայքարել սնկային հիվանդության դեմ
Հնարավոր է տարօրինակ կթվա, բայց բերանի խոռոչը ողողելու հեղուկն օգնում է ազատվել եղունգների սնկային հիվանդությունից: Դրա համար անհրաժեշտ է կես ժամ տևողությամբ ոտքերի վաննաներ ընդունել: Գաղտնիքը նրանում է, որ այդ հեղուկը պարունակում է սպիրտ և հակաբակտերիալ բաղադիրչներ, որոնք շատ արդյունավետ պայքարում են սնկերի դեմ:
2․ Մուրճանման մատներ
Սա տհաճ հիվանդություն է. Մատների դեֆորմացիա՝ արթրոզի և հարթաթաթության ֆոնի վրա: Հիվանդության սկզբնական շրջանում կարող են օգնել հատուկ վարժությունները: Բուժիչ գիմնաստիկան կայանում է հետևյալում՝ անհրաժեշտ է ձեռքերով նրբորեն ձգել և զարգացնել հոդերը, կարծես ուղղում եք դրանք: Օգտակար է նաև ոտքի մատների օգնությամբ ինչ-որ փոքրիկ բաներ բարձրացնել հատակից: Սրանից հետո մատների վրա առաջացած այտուցվածությունը հեշտությամբ կհանգստացնի սառույցը:
3․ Ձգումն անցկացնում է ցավը
Եթե ցավում է ձեր ոտնաթաթը, ապա մի շտապեք նրա վրա քսել տարբեր բուժիչ կրեմներ և միջոցներ: Դրեք ոտքը ոտնաթաթի վրա (ինչպես նկարում) և ձգեք թաթի արտաքին մակերեսը: Նաև կարող եք վերցնել գազավորված ըմպելիքով սառը շիշ կամ մազերի լաքի շիշ, կամ այլ կլոր և սառը շիշ և մեկ րոպե շարունակ ոտնաթաթով գլորեք այն:
4․ Սոդան՝ պոդագրայի ժամանակ
Ոմանք օգտագործում են սոդան պոդագրայի բուժման համար, բայց ավելի արդյունավետ է օգտագործել հիվանդության սկզմնական շրջանում՝ զարգացումը կանխելու համար: Լուծեք 1/5 թեյի գդալ սոդան մեկ բաժակ ջրում և խմեք ամեն առավոտ՝ սոված ստամոքսին:
5․ Ճիշտ կոշիկը կօգնի ուղղել ոտքերը
Ոտքերի հետ կապված հիվանդությունների մեծ մասն առաջանում սխալ հիգիենայի կամ սխալ կոշիկ կրելու պատճառով: Սա վերաբերվում է հատկապես աղջիկներին: Որքան էլ որ գեղեցիկ լինեն ձեր նոր կոշիկները, առաջին հերթին նրանք պետք է հարմարավետ լինեն: Ոտնաթաթը պետք է իրեն կայուն և ազատ զգա: