Հնում Հռոմեական կայսրությունում արքունական գվարդիան կազմվում էր բացառապես ռազմական և ֆիզիկական կարողությունների տեր հավատարիմ և անկաշառ մարդկանցից: Այն է` միայն հայերից, քանզի միայն նրանք էին համապատասխանում այդ պահանջներին: Այդ մասին գրում է Պրոկոպիոս Կեսարացին իր ՙԳաղտնի պատմություն՚ գրքում:
Իսկ 5-րդ դարում հայոց ոգին այնքան էր անկում ապրել որ,,,Ղազար Փարպեցու մեջբերումը. ՙ...երբեմնի հայոց քաջազուն զորքը , որ ուրիշ զորքերի մեջ երևելի էր, զորագլուխները` անվանի ու հաղթող, ապա այժմ ծաղր էր ամենքի աչքում և ծիծաղելի: Մինչ անգամ ինքը` Պերոզ թագավորը, որ, հայտնապես նախատելով, հաճախ էր ամբողջ ատյանի առաջ ասում, թե ՙԱնպիտան մարդ և ետին զորք, որ կան իմ իշխանության ներքո, ասորականն են, բայց ասորուց էլ ետին ու անպիտան մարդը հայն է՚:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vantanesyan/posts/533061510082939
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել