Իրականում կոնկրետ Արմինկայի դեմ ոչոք ոչինչ չունի: Ամեն մարդ ազատ է ապրել այնպես ինչպես կցանկանա և գնալ ուր կցանկանա, ուղղակի Արմինկայի դեպքում ի հայտ եկավ գավառական մտածելակերպի դրսևորումը: Երբ մարդը ցանկանում է իր արարքին ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ բացատրություն տալ: Այդ կեղծ հայրենասիրության պատասխաններն են դրվում ֆեյսբուքյան պատերին:
Սահմանափակ ուղեղներով մեր աստղերը գնալուց առաջ մի հատ մզզցնում են նոր են գնում:
եթե մի օր իմանայինք, որ էսինչ երգչուհին արտագաղթել է, մարդկայնորեն ցավ կզգայինք, բայց ոչ թե գնալուց առաջ մի հատ էլ անտաղանդ շոու սարքեր, զզվացներ իրա ներկայությամբ ու նոր գնար: Իսկ երգչուհուն խորհուրդ կտամ էլ դասական երաժշտություն չլսել (եթե իհարկե իրականում լսում էր) միևնույն է, չի օգնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել