«Մեզ տված հարցազրույցում, խոսելով լքված պոչամբարներից, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց. «Մեր նախարարության փորձագետները գույքագրել են Հայաստանում խորհրդային ժամանակահատվածից մնացած 49 պոչամբար և թափոնակույտ: Գույքագրվել է, եռաչափ մոդելավորվել, բաղադրությունները ստուգվել են: Տվյալները համադրվել են երկրաբանական ֆոնդում առկա տվյալների հետ: Դրա հիմամբ իմ հրամանով ստեղծվել է 10 առաջնային ռեկուլտիվացիայի ենթակա տարածքների ցանկ: Ռեկուլտիվացումը պետք է իրականացվի այնպես, որ հետագայում այդ տարածքները հնարավոր լինի օգտագործել: Իսկ դա ենթադրում է նաև կենսաբանական ռեկուլտիվացիա:

Աշխատանքներ, որոնց հետևանքով այդ տարածքները կգործածվեն: Այդ տարածքներից են Սոթքի  լքված պոչամբարը, Տանձուտինը, Կավարտի պոչամբարը… Վերջինիս ռեկուլտիվացման համար այնտեղ, օրենսդրորեն, պարտավորություն կա 70 հեկտար անտառվերականգնում անել»:

Նախարարը հավալեց նաև, թե գործող պոչամբարների կառավարման հետ կապված էլ օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել: Գործող պոչամբարների հետ կապված հանքերը շահագործողներն ունեն ռեկուլտիվացիոն որոշակի պարտավորություններ: Հիմա մշակում են կենսաբանական ռեկուլտիվացման կարգը: Զուգահեռ վերանայում են ռեկուլտիվացմանն անհրաժեշտ դեպոզիտային վճարներին առնչվող հարցեր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել