«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դիզվառելիքի գործով դատավարությանը մեղադրյալի կարգավիճակով ներկայացած Սերժ Սարգսյանն այսօր դատարանի դահլիճ մուտք գործեց ծառայողական մուտքից: ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն էր պատճառը: Ստորև մեր զրույցը Փոլադյանի հետ.

 Պարոն Փոլադյան, Սերժ Սարգսյանն ինչո՞ւ ծառայողական մուտքով մտավ դատական նիստերի դահլիճ: Ի՞նքն էր այդպես ցանկացել:

– Մենք գրություն ենք ստացել ՊՊԾ-ից, և փորձել ենք բոլորի անվտանգությունը ապահովել: Հաշվի առնելով հասարակական հնչեղությունը՝ փորձել ենք ապահովել ՀՀ նախկին նախագահի անվտանգության մասով:

 Մյուսները չե՞ն ցանկացել, թե՞ դուք չեք տեսել անհրաժեշտություն:

– Որ պահին որ ՊՊԾ գունդը խնդիր տեսավ մյուսների անվտանգության հետ կապված՝ կփորձենք նաև մյուսների մուտքը ևս առավել անվտանգ ապահովել դատարանի դահլիճ:

 Նկատի ունեմ Սերժ Սարգսյանը թիկնապահներով էր, իսկ Սերգո Կարապետյանն, օրինակ, առանց թիկնապահների էր և դահլիճ մտավ «ամոթ» վանկարկումների ներքո: Չե՞ք կարծում, որ ավելի շատ նրա անվտանգության հետ կապված խնդիր կար:

– Ես շնորհակալ եմ ձեր դիտարկման համար: Հաջորդ դատական նիստին կփորձենք դիտարկել նաև ձեր կողմից բարձրացված մեսիջը և ապահովել նաև Սերգո Կարապետյանի լրացուցիչ անվտանգության հարցը, որպեսզի էդպիսի վանկարկումների տեղիք չտանք»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել