Հարվի Վայնշտեյնը մեղավոր է ճանաչվել սեռական բռնության եւ բռնաբարության մեջ, հայտնում է New York Times -ը։

Ատենակալների ժյուրին, որը կազված է եղել յոթ տղամարդկանցից եւ հինգ կանանցից, հոլիվուդյան պրոդյուսերին մեղավոր է ճանաչել առաջին կարգի հանցավոր սեռական ակտերի եւ երրորդ կարգի բռնաբարության մեջ։

Ընդ որում, նա անմեղ է ճանաչվել առաջին կարգի բռնաբարության եւ գիշատիչ սեռական բռնության մեջ, որոնց համար մեղադրվելու դեպքում ցմահ ազատազրկման կենթարկվեր։

Վճիռը հայտարարվել է Նյու Յորքի դատարանի լեփ-լեցուն դահլիճում, որտեղ մոտ 100 մարդ է հավաքվել։

Հարվի Վայնշտեյին դեմ դատարանում որպես վկա հանդես են եկել 6 կանայք, որոնք հայտարարել են, որ պրոդյուսերն իրենց նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններ է կատարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել