Էրոտիկ կամ մերձերոտիկ նյութերի տակ միշտ կարելի է գտնել ինչ որ բարոյա-խրատական մեկնաբանություններ, որոնցից անկեղծ ասած արդեն հոգենել եմ: Հատկապես զվարճալի է կարդալ. «Բա դուք չե՞ք ամաչում, բա որ երեխաները նայեն», կամ էլ ասենք գրած ա ինչ որ վերնագիր ու նշած ա 18+ (չնայած 18+ չկա էլ որպես կանոն), ինչ որ չափահաս մարդ մտել ա-նայել ա ու գրում ա. «Վա՜յ, էս ի՞նչ արիք, աղջիկներ են նայում, յախք, ոնց եմ զզվում սենց բաներից»... Ուրեմն մի քանի դիտարկումներ այս առումով.
- Նախ, ի՞նչ գործ ունի երեխան ինտերնետում՝ առանց ծնողի վերահսկողության: Ես այն կարծիքին եմ, որ երեխային ինտերնետ ընդհանրապես պետք չէ այլ նպատակներով, բացի ուսուցողական, իսկ եթե այնուամենայնիվ ծնողը դեմ չէ, որ իր երեխան նորմալ երեխայի պես ֆուտբոլ ու տիկնիկ խաղալու տեղը մտնի ինտերնետները, ապա թող բարի լինեն ու վերահսկեն, թե ուր է մտնում և ուր չի մտնում, որովհետև կակոյ նիբուձ «Ո՞ր աստեղերն են մերկացել Instagram-ում»-ը դեռ փառք ա, կարա հանգիստ մտնի ասենք պոռնոկայք էլ, ի վերջո հենց պոռնոկայքերն են զբաղեցնում վիրտուալ տիրույթի 2/3-ը...
- Եթե պարզ ու մեծ սիմվորլներով նշված ա 18+ ու մարդն այնուամենայնիվ մտնում ա այդտեղ, ապա կներեք, բայց դա արդեն էդ մարդու խնդիրն ա, լինի դա հայկական լեռնաշխարհի անաղարտ հոգով չափահաս աղջիկ, թե «յախք, զզվում ենք» կատեգորիայի քոմմենթող: Ի վերջո, ոչ ոք իրենց չի ստիպում, որ մտնեն, նայեն ու զզվեն/շոկ ապրեն/հոգիները միամիտ պղտորեն և այլն: Էդ նույնն ա, ոնց որ էլեկտրականության վահանակի վրա զգուշացնող գրություններն առհամարհելով մարդը հոսանքահարվի ու հետո սկսել էլցանցի վրա մուննաթ գալ:

Մի խոսքով, նայեք էն, ինչ ուզում եք նայեք, իսկ ինչն էլ դուրներդ չի գալիս, մի նայեք-ռիփորթեք-առհամարհեք, Ձեր գործն ա, ուղղակի հասկացեք, որ դա անխուսափելի երևույթ ա ինտերնետում ու ընդհանրապես մեդիա դաշտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել