Նորից միտինգ ու ճակատային բաժանում:
Չէ էլի, ցավներդ տանեմ, չէ, ՉԷ, ՉԷ:
Ես ձեր տեղն ըլնեմ մի շաբաթից միտինգ կանեմ այ ըսենց:
Գալիս շարվում են 33 հոգին ու հետևից էլ ուրիշ ինչքան կարող են, 5 10, 100, 10000, ինչքան կստացվի:
Միկրոֆոնով կարդում են երդում, որը բոլոր 33-ն ու մնացյալը կրկնում են ի լուր հրապարակի ու աշխարհի:
Ես այսինքն այսինչյանս երդվում եմ՝
1- իմ բարեկամական, ընկերական, հարևանական, ու բոլոր շփման շրջանակներում ամեն մի ինձ ծանոթ մանր սրիկայի ճակատին հարմար առիթով ասել նրա ով լինելը, թուք ու մուր լցնել վրան ու պախարակել հնարավոր բոլոր ձևերով ու հանրայնացնել արածս:
2 - իմ բարեկամական, ընկերական, հարևանական, ու բոլոր շփման շրջանակներում նրանցից պահանջել նույնատիպ վերաբերմունք իրենց շրջապատի հանդեպ:
3- Սույն երդումը դրժելու դեպքում /հատացյալների համար/ թող աստծո կրակը թափվի իմ գլխին: Անհավատների համար - թող զույգ աչքերից կուրանամ, կամ թոփալանամ, չգիտեմ, ով ինչ հարմար կգտնի:
:
Վերջ, ուրիշ անելիքը մեկ էլ դատերն են, որը սակայն կողքից պետք է արվի ու անպայման երիտասարդներին ներգրավի: Դաժան էր տեսնել միայն մեծերի հավաք- առանց ջահելության:
Այլևս միլիցուն ու բերետին խաղ մտնելու, ճամփա փակելու, մարդ բռնելու ոչ մի հանրավորություն:
Հասկացեք, ասիմետրիկ մեթոդաբանություն է պետք ամեն ինչում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.arutunyan/posts/547389255320148
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել