Tert.am-ը գրում է.

Իտալական Լոմբարդիա շրջանի առողջապահության հարցերով խորհրդատու Ջուլիո Գալլերան տեղեկացրել է, որ Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Մենք երրորդ զոհն ունենք Լոմբարդիայում: Այս գիշեր մահացել է 84-ամյա տղամարդ, որը հոսպիտալացվել էր Բերգամո քաղաքում»,- հայտարարել է Գալլերան:

Փետրվարի 21-ի երեկոյան Իտալիայում կորոնավիրուսի առաջին զոհը դարձել էր 78-ամյա տղամարդ, որը հոսպիտալացվել էր Վենետո շրջանում:

Գալլերայի խոսքով` մահվան բոլոր դեպքերին միավորում է զոհերի մեծ տարիքը, որոնց վիճակը ծանրացնում էին այլ հիվանդությունները:

Լոմբարդիայի նախագահ Աթիլիո Ֆոնտանան տեղեկացրել է, որ դրական ախտորոշումների քանակը շրջանում հասել է 165-ի: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 205-ի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել