Վենետիկի պատրիարքարանը (Հռոմեական կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոսություն) հայտարարել է բոլոր պատարագները չեղարկելու մասին, այդ թվում՝ առաջիկա «մոխրոտ չորեքշաբթին», որով սկսվում է մեծ պահքն՝ ըստ կաթոլիկ օրացույցի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ANSA-ին:

Այդ որոշումը, որը վերաբերում է կիրակնօրյա ծառայություններին, ընդունվել է կորոնավիրուսի տարածման եւ Վենետոյի իշխանությունների՝ ցանկացած հանրային գործունեություն դադարեցնելու կարգադրության կապակցությամբ, ընդ որում, եկեղեցու ներկայացուցիչները խորհուրդ են տվել հավատացյալներին չմոռանալ աղոթքի մասին եւ առաջնորդվել հոգեւոր ծառայությամբ, որը հաղորդվում է ռադիոյով եւ հեռուստատեսությամբ:

Համաձայն իշխանությունների վերջին տվյալների՝  Իտալիայում 2019-nCov կորոնավիրուսով վարակված է ավելի քան 150 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել