artsakhpress.am-ը գրում է.
Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը:
Նա նշել է, որ հանրապետությունում նկատելի է գրիպի և սուր շնչառական վարակների աճ:
«ԱՀ առողջապահության և կրթության, գիտության և սպորտի նախարարությունները համատեղ հանրապետության հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում իրականացնում են մոնիթորինգ՝ պարզելու հիվանդության պատճառով բացակաների թիվը»,- ավելացրել է Օ. Հարությունյանը:
Ոլորտի պատասխանատուն ասել է, որ պետք չէ խուճապի մատնվել, եթե քաղաքացիների մոտ կա բարձր ջերմություն, թուլություն, հազ, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական հաստատություն և հետևել բժիշկների հորդորներին:
Նյութի աղբյուր՝ https://artsakhpress.am/arm/news/121682/arcakhum---koronavirusi---varaki---depqer---chen---grancvel-pataskhanatu.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել