Հարգելի վարորդներ, ուշադրություն․ փետրվարի 25-ի ցերեկը, ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված, հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն, առանձին հատվածներում սպասվում է նաև բուք։ Վաղը՝ երեկոյան ժամերից տեղումներն աստիճանաբար կդադարեն։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, որը կտևի ընդամենը 1 օր․ փետրվարի 27-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին կսկսի բարձրանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել