Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ ՉԿԱՆ։
Հերթական կեղծ լուրի հերքումը։ Չե՞ք կարծում, որ ստերը հատուկ են տարածում, որ դուք խուճապի մատնվեք:

Համացանցում տարածված կեղծ լուրերը, իբր Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չեն համապատասխանում իրականությանը։

Պաշտոնապես հայտնում ենք, որ առ այսօր ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս՝ չի մեկուսացվել։

Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել