Համացանցում տարածված կեղծ լուրերը, իբր Կապանի ԲԿ֊ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չեն համապատասխանում իրականությանը


00:05 , 24 փետրվար, 2020

Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ ՉԿԱՆ։
Հերթական կեղծ լուրի հերքումը։ Չե՞ք կարծում, որ ստերը հատուկ են տարածում, որ դուք խուճապի մատնվեք:

Համացանցում տարածված կեղծ լուրերը, իբր Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չեն համապատասխանում իրականությանը։

Պաշտոնապես հայտնում ենք, որ առ այսօր ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս՝ չի մեկուսացվել։

Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսի։