Արյան վատ շրջանառությունն առաջ է բերում առողջական այլ խնդիրներ: Առավել տարածված պատճառներից են ճարպակալումը, դիաբետը, արյան բարձր ճնշումը, ծխախոտի օգտագործումը: Արյան վատ շրջանառությունն ուղեկցվում է որոշակի նշաններով, որոնք արհամարհելու դեպքում կարող են վնասվել սիրտը, ուղեղը, երիկամները:
Ուղեղի աշխատանքի խանգարում: Արյան շրջանառության վատացումը, զարկերակային ճնշման կտրուկ փոփոխությունները մտավոր կարողությունների թուլացման հիմնական պատճառներից են:
Նյութափոխանակության խնդիրներ: Արյունատար անոթների պատերին ճարպերի կուտակումը կարող է սահմանափակել արյան հոսքը դեպի որովայնի հատված: Սա կարող է առաջացնել դիարեա, արյուն արտաթորանքում, ուժեղ ցավ որովայնում:
Ախորժակի բացակայություն: Որոշ հետազոտություններ պնդում են, որ ախորժակի բացակայությունը կարող է պայմանավորված լինել արյան շրջանառության խանգարմամբ:
Վերջույթների թմրածություն, ծակոցներ: Երբ վերջույթներին բավարար քանակով արյուն չի հասնում, կարող են առաջանալ թմրածություն, ծակոցներ: Արյան շրջանառության խանգարման հետևանքով վերջույթները կարող են սառել, ցավել:
Հոգնածություն: Արյան շրջանառության վատացումը հանգեցնում է հոգնածության, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո վերականգնվելու համար կարող է շատ ավելի երկար ժամանակ պահանջվել:
Այտուցներ: Այտուցվածությունն առաջանում է հեղուկի կուտակման հետևանքով:
Ստենոկարդիա: Սա սրտի վիճակ է, որը կարող է պայմանավորված լինել արյան վատ շրջանառությամբ: