Tert.am-ը գրում է.

Գյուղատնտեսության անկման պարագայում չի կարելի շեփորահարել և ասել, որ ամեն ինչ լավ է, ներկայիս ժամանակահատվածը բնութագրել «աննախադեպ» չի կարելի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տնտեսական աճի վերաբերյալ հայտարարությանը:

«Իհարկե, Հայաստանի տնտեսության մեջ կա որոշակի աշխուժություն, բայց կա նաև կախվածություն առանձին ճյուղերից, ՀՆԱ կառուցվածքը բավարար դիվերսիֆիկացված չէ: Հայաստանի տնտեսության համար կարևոր ճյուղերից մեկի` գյուղատնտեսության անկումը մտահոգիչ է: Իսկ այն դիտարկվում է ոչ միան որպես տնտեսության ճյուղ, այլև կարևորվում է այն հանգամանքը, որ գյուղական բնակավայրերում կենտրոնացված է Հայաստանի ազգաբնակչության կեսից ավելին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարել էր, որ 2018-ին արձանագրել եք 7.6 տնտեսական աճ: «Սա Հայաստանում 2008 թվականից ի վեր արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»,- գրել էր նա:

Տնտեսագետը նկատեց, որ տնտեսության մեջ աճ կա արդյունաբերության ոլորտում: «Դա առաջին հերթին պայմանավորված է Թեղուտի հանքի շահագործմամբ և ծառայությունների ոլորտի աշխուժացմամբ»,- ասաց նա`նկատելով, որ այդ աճը գրանցվել է դրսից եկած եկամուտների հաշվին:

6.7 տոկոս տնտեսական աճը, Թաթուլ Մանասերյանի խոսքով, բնավ չի արտացոլում մեր երկրի տնտեսական ներուժը: «Եթե մեր ներուժ համակարգված և ճիշտ օգտագործենք, կարող ենք անգամ արձանագրել երկնիշ տնտեսական աճ:  Որպես ապացույց՝ կարող եմ նշել այնպիսի ճյուղեր, որոնք ունեն երկնիշ տնտեսական աճ: Դրանք են` գինեգործությունը, զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել