Մեր ուժային կառույցները (միայն նրանք չեն՝ բոլորը) շատ վատ են աշխատում: Եվ ոչ միայն այսօր են վատ աշխատում, այլ միշտ են վատ աշխատել: Մեծագույն դժբախտությունն այն է, և սա է առավել մտահոգիչ, որ այդ մարմիններում չեն գտնվել, և այսօր էլ չեն գտնվում անհատներ, ում անհանգստացրած կլինի ԻՐ համակարգում տիրող վիճակը, ով գոնե իր համար, մտքում փորձած կլինի վիճակը շտկելու ուղիներ գտնել, թուղթ ու մատիտը ձեռքն առած շարադրած կլինի ԻՐ գերատեսչության (զինված ուժերի, թե ոստիկանության, ՀՔԾ-ի, թե ԱԱԾ-ի, որևէ նախարարության, գիտությունների ակադեմիայի, կառավարման մի ստորաբաժանման, մի օղակի, վերջապես թեկուզ առանձին վերցրած մի համայնքի, գյուղի, թաղի…) առողջացման կոնցեպտուալ դրույթները և համարձակորեն, իր գործն իմացող մարդու կեցվածքով իր վրա պատասխանատվություն կվերցնի ու իր ծառայությունները կառաջարկի մեր վարչապետին և նա էլ, ենթադրաբար, կարողություն կունենա գնահատել, առաջարկված ծրագրում հայտնաբերել այն ռացիոնալ հատիկները, որոնց միջոցով հնարավոր կլինի առողջացնել տվյալ օղակում, ոլորտում, վերջապես երկրում տիրող անթույլատրելի ցածր բարոյա-հոգեբանական վիճակը, փոխել մարդկանց մտածելակերպը, վերջ դնել համընդհանուր անբանությանն ու պարազիտիզմին և նոր Հայաստան կերտել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել