Yerkir.am-ը գրում է.
Ամառային արձակուրդները մեկնարկել են, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է մեկնել լողափ` թոթափելու ամբողջ տարվա ընթացքում կուտակված լարվածությունն ու հոգնածությունը:
Մեզանից շատերը չէ, հատկապես նրանք, ովքեր առաջին անգամ են մեկնում ծով, գոր իտեն, թե ինչ է անհրաժեշտ վերցնել լողափ գնալիս, որպեսզի հանգիստն անցնի ի օգուտ, ոչ թե ի վնաս:
Մասնագետները խորհուրդ են տալիս մի քանի անհրաժեշտ պարագաներ, որոնք կօգնեն ձեզ լիարժեք վայելել հանգիստը` խուսափելով տհաճ անակնկալներից:
Ամենից առաջ ձեզ հարկավոր է մեծ, լայնեզր գլխարկ, արևային ակնոց, ինչպես նաև` արևապաշտպան քսուքներ` կատարյալ արևայրուք ունենալու և մաշկը չայրելու համար: Ի դեպ, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում արևի տակ պառկել մինչև առավոտյան ժամը 11:00-ն, ապա նաև` երեկոյան 17:00-ից հետո: Ինչ վերաբերում է հագուստին, ապա խորհուրդ է տրվում բացի լողազգեստից, որից նախընտրելի է վերցնել 2 հատ, շորտերից և 2-3 թեթև վերնազգեստներից, վերցնել նաև տաք որևէ թիկնոց կամ հագուստ: Հիշեք, որ ամենաարևոտ վայրերում անգամ եղանակը անկանխատեսելի է:
Խորհուրդ է տրվում նաև վերցնել մեկ զույգ սպորտային կոշիկ. երբեք չեք իմանա, թե ինչ արկածներ են սպասվում ձեզ հանգստի մեկնելիս 
Արձակուրդի գնալիս մեզանից շատերը գերադասում են կտրվել առօրյա հոգսերից, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաներով շփումից: Սակայն, այնուամենայնիվ, կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր չեն կարող առանց համակարգչի և բջջայինի, դե, իսկ ֆոտոխցիկը այստեղ պարտադիր պայման է: Միայն թե` նրանք գրեթէ միշտ մոռանում են վերցնել լիցքավորման սարքերը 
Եվս մեկ խորհուրդ: Ծովափնյա երկիր մեկնելիս ձեզ հետ փոքրիկ զարդ և երեկոյան հագուստ վերցրեք` մոտակա սրճարանում կամ ռեստորանում անկաշկանդ և հարմարավետ զգալու համար:



