Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, մասնակցել է Max Mara իտալական բրենդի աշուն-ձմեռ 2020 տարեշրջանի ցուցադրությանը:
Շոուի տեսանյութը զետեղված է հայտնիի պաշտոնական Instagram-օգտահաշվում:
23-ամյա Հադիդը Միլանում կազմակերպված Բարձր նորաձեւության շաբաթին հանրության առջեւ հայտնվել է օրգանզայից կարված սեւ վերնաշապիկով՝ գրպաններով եւ ծավալուն թեւքերով, որի տակ երեւում է նրա կուրծքը:
Բացի այդ, մոդելը հագել էր ուղիղ ձեւվածքով թավշե անդրավարտիք, որը նրբաքուղերով կապված էր գոտկատեղին:
Մանեկենուհու կերպարը նաեւ համալրված էր սեւ ձեռնոցներով եւ խարսխաձեւ հյուսվածքով մեծ թեւնոցով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել