- Բարիօր, Ռոբինի հետն էի է ուզըմ խոսալ։
- Ո՞վ ես։
- Ռամիկ տղա եմ՝ Լոքսլի գեղից:
- Նախ և առաջ՝ Ռոբին չի քու հմար, արա՛. Ռոբին Էդուարդըվիչ Հուդ ա: Եգրորթ, նենց չի, էլի, որ շեֆը պարապ սպասըմ ա՝ ամեն փնթի գա, մոդը մտնի։
- Ընգերս, բա ո՞նց անենք լավ ըլնի: Սենց ասեմ, Ռոբին էդուարդվիչի օղորմածիկ հերը բաջանաղիս հետ քավոր-սանիկ են էլել։
- Վաղը իրիգուն արի։
***
- Ռոբին էդուարդիչ, սենց վիճակ ա. ախպերս Շոտլանդիա տեղ նետերի էն հետևի մասի բմբուլների ցեխ էր դրե, գորձերը վատ չեն։ Ինձ էլ մի քիչ արծաթ ա ղրկե՝ ստե ֆիլյալ բացեմ: Շերիֆն էլ գալըմ ա՝ բա թե փայ մտնեմ, կամ էլ հարկահավաքներին քսի կտամ վրեդ: Ստե տղեքի հետ խորաթա արինք, ասին դու Լոքսլի լավ ես, էլի: Հարուստներից առնըմ, աղքատներին տալըմ: Որ օգնեիր, ցավդ տանեմ, պարտքի տակ մնացող տղա չեմ, էլի...
- Ազզ, նայի. ես, էլի, հարուստներից առնըմ եմ: Տենց ա: Էս անտառ տեղ ում հարցնես, կասի: Բայց դե սենց մամենդ կա, էլի. ճիշտ ա՝ էդ շերիֆին ես եմ իմ տղեքով շերիֆ սարքե, բայց էդ ղամմազը էս վերջի «բարգավաճ ասպետների» ցուցակով Արթուր թագավորի կլոր սեղան անցավ: Ընդե արդեն թրով, նետով չի. բդի մի հատ էթիկայի հանձնաժողով դրվցվի... տեղ էլ սաղ էն հանրապետական Մեռլինի ձեռն ա: Տրա վրա էլ վիխըդ չունեմ, ավելի ճիշտ՝ փիս հագած ենք: Ես իրա մի աշկը նետով հանել էի, ինքն էլ մորս կախարդել, էշ էր դարձրել։ Ոբշեմ, իրար հետ հմի մենակ բարև - բարլուս ա։ Հետո, դաժե եթե դրական եզրակացության տվին, Շերիֆը կարա վճռաբեկ մտնի: Տեղ էլ, գիդես, էն կոպալներով իրար պտի հագնեք. ով ձիու վրա մնաց, էն էլ ճիշտ ա: Բայց դե ձին էլ ա գորձերի կառավարիչը տալըմ, կոպալն էլ: Գորձերի կառավարիչն էլ շերիֆի աներձագն ա։ Ջոգիր չէ՞...
- Բա ի՞նչ պտի անենք, կամանձիռ ջան։
- Հետս լավ եղի, ազ, սաղ արվցվող ա: էն ի՞նչ բմբուլի գորձ էիր ասու՞մ: Բեր գորձի մեջ ախպերափայ մտցրա, էթամ գողագանով շերիֆին զաչմարիտ անեմ, գորձդ գլուխ բերեմ։
- Վայ քու ցավը տանեմ, անենք, էլի...
- Աղջի, հլը Կյուճի Ջոնին կանչի ստե։
- Հա շեֆ ջան, կանչել ե՞ս։
- Քյորփա ախպեր, մեր լավ ախպոր հետ կեթաս նոտարնոց, բան կա ձևակերպելու: Փեչատս չմոռանաս: Հետո գնա շերիֆենց յան, ասա Լոքսլիի Ռոբին Հուդն ասըմ ա՝ էս մեր լավ ախպոր հետ գորձ չունես։ Ասա, որ իմ օրթախն ա: Թե մուննաթվի, հիշացրա, ոնց կողի անտառի տղեքի հետ իրա խմած բազարը փագիմ։ Հա, մեկ էլ ասա կներես, որ էրեխու կունքին չեկամ. լեդի Մարիամենց յանը հառփըմ էինք...
- էլավ շեֆ ջան։
***
- Կնիկ, տեսա՞ր, տղեքը ճիշտ էին։ Ասում էին մարդը կանի: Արեց, մարդու տղեն։
- Ձրի՞։
- Հա, ոչ մի գրոշ չեմ տվե։ Մենակ հիցուն տոկոս գորձիս մեջ փայ մտավ։ Էդ հեչ...
- Բա շերիֆն ինչքա՞ն էր մտնում։
- Երեսուն։
Նյութի աղբյուր՝ http://ovanitas.livejournal.com/73740.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել