Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում ասաց, որ իր կարծիքով բանակում տեղի ունեցող վերջին դեպքերը՝ կապված են քրեական ենթամշակույթի հետ, մասնավորապես՝ ըստ վարչապետի՝ հնարավոր է վերջին շրջանում ժամկետայինների աշխատավարձի 1000 դրամով բարձրացումն էլ պատճառ հանդիսացած լինի, քանի որ փողի շրջանառությունը զորամասում մեծանում է, եւ ըստ այդմ՝ ռիսկերն ավելանում են։

Այդ միտքը հնչեցնելիս վարչապետը մի քանի անգամ շեշտեց, որ դա իր սեփական վարկածն է։

Տռուսիկները փոխեցին, լվացքի մեքենաները դրեցին, փողը բարձրացրին, հեռախոսները թույլատրեցին ու հետո պարզվեց, որ չի աշխատում։

Եթե տռուսիկների եւ հատկապես հեռախոսների դեպքում հստակ կարելի էր կանխատեսել, որ չի աշխատելու ու նույնիսկ լարվածության պատճառ հնարավոր է դառնա, ապա 1000 դրամով ժամկետայինի փողը բարձրացնելու դեպքում, կարծում եմ, կանխատեսելը անհնար է։

Այստեղից հետեւություն․ բանակի հետ կապված ռեֆորմներում պետք է զգույշ լինել եւ մաքսիմում բոլոր հնարավոր տարբերակներն ու ելքերը քննարկել թեմայի միջի մարդկանց հետ։

Հ.Գ. Ամեն դեպքում ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ դեպքերի պատճառներն ուղիղ համեմատական են բարձրացված 1000 դրամների հետ, խնդիրներն ավելի խորքային են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել