Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնն ու Անգելա Մերկելը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ են արել հաշտության ելք գտնել սիրիական Իդլիբում, որպեսզի հնարավոր լինի խուսափել հումանիտար աղետից և անվերահսկելի ռազմական էսկալացիայից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Մենք գիտենք, որ այսօր Իդլիբում տեղի է ունենում հումանիտար աղետ, Ռուսաստանի կողմից աջակցվող (սիրիական) ռեժիմի ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները»,- ասել է Մակրոնն ու հավելել, որ ռազմական գործողությունների արդյունքում ավերվել են հիվանդանոցներ, ոչ կառավարական օբյեկտներ, իսկ հումանիտար ընկերությունների աշխատակիցները հարձակման են ենթարկվել:

«Կրկին սպանվել են թուրք զինվորներ: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Բացի այդ, Իդլիբում հիմա տեղի է ունենում միգրացիոն ճգնաժամ. շուրջ 2 մլն մարդ գտնվում է վտանգավոր իրավիճակում և տեղափոխման կարիք ունի»,- ասել է Մակրոնը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել