168.am-ը գրում է.

Փետրվարի 21-ին, ժամը 18:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի հրաձգարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շլորկուտ» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:12-ին: Այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից 2 աշխատակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել