Արդեն երկու օր ա բուռն քննարկվում ա Արմինկայի արտագաղթելու մասին հայտարարությունը: Իսկ գիտե՞ք, թե ես ինչ եմ կարծում. ջհանդամին թե չի արտագաղթի, դեռ մի բան էլ ուրախ եմ, որ հայաստանում մեկ աղանդավորավ կպակասի:
Ի՞նչ ենք կորցնում մենք. մեծ արվե՞ստ, անքննելի տաղա՞նդ, շլացուցիչ գեղեցկությո՞ւն... ասեք ինձ էլի, ինչի՞ են հիմա սենց մեծ աղմուկ ու բուտն քննարկումներ անում Արմինկայի արած ինչ որ հայտարարության համար: Ինքը ոնց ստեղ էր Ճ կլասսի ռեստորանի երգչիստկա, նենց էլ լինելու ա ասենք Լոս Անջելեսում ու ըստ էության իրա համար ոչ մի բան չի փոխվելու:
Դարդ անել ա պետք էն կարկուտիից տուժած գյուղացու համար, որ այդպես էլ չստանալով օգնություն սեփական կառավարության կողմից, թողեց ու գնաց երկրից, ու ի տարբերություն տարբեր անճաշակ կատարումներով հայտնի Արմինկայից, էդ գյուղացին ինչ որ օգուտ տալիս էր իր երկրին:
Հ.Գ. Պահանջում եմ, որ մեր շոու բիզնեսի 99 տոսկոսը ևս հետևի Արմինկայի օրինակին ու արտագաղթի: Մեկ էլ տեսար մշակույթը կսկսի վերականգնվել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/310194775784118?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել