Ըստ Գյումրիում ակտիվորեն տարածվող լուրերի՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և դատախազ Կարեն Գաբրիելյանը հովանավորում են Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանին, ով համարվում է ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանի դրածոն և մարզպետ Տիգրան Պետրոսյանի թիմակիցն է։

Հ.Գ. Հետաքրքիր է, մինչև ե՞րբ են հովանավորելու։ Հանցագործ ռեկտորը, ով ամբիոններից մեկի վարիչի հետ հանցավոր համաձայնության գալով չի կատարել իր պարտականությունները, և համատեղ կեղծել են փաստաթղթերը, ըստ լուրերի՝ մարզպետի և դատախազի օգնությամբ փորձում է խուսափել պատասխանատվությունից։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, ով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկ է, ըստ Գյումրիում տարածվող լուրերի՝ միտումնավոր գործը ձգձգելու նպատակով 9 ամիս գործը քննող քննիչի փոփոխություն է նախաձեռնել։

Սա է «Նոր Հայաստանը»՝ իր կոռումպացված քաղաքական և իրավական համակարգով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել