Մինչև այսօր առավոտ որոշել էի չմասնակցել գալիք հանրաքվեին, բայց 2019թ․-ի ամռանն ընտանիքով (երկու տղա երեխայով) ԱՄՆ տեղափոխված, Հայաստանում ամեն ինչ վաճառած ընկերներիցս մեկը կարողացավ համոզել, որ Հայաստանի ապագայի համար ճիշտը մասնակցելն է: Իսկապես, դիստանցիոն հայրենասիրությունն «ամենաազդեցիկն» է, գնացեք, ազատեք ձեր երեխաներին բանակից, հարկ մի տվեք ու կարևորը՝ չմոռանաք երկրի մասին հիշել կենացների ժամանակ ու Ֆեյսբուքում: Չնայած, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի որդին է ազատվում բանակից, գնացողներին ի՞նչ ասենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: