Կազմվածքի համար վնասակար համարվող կարտոֆիլը նպաստում է մարդու առողջության բարելավմանը: Նման եզրահանգման են եկել Փենսիլվանիա նահանգի համալսարանի ամերիկացի գիտնականները, հայտնում է Medical News Bulletin-ը:

Մասնագետները փորձարկում են կատարել, որի ընթացքում կամավորներին երկու խմբի են բաժանել. առաջին խումբը չորս շաբաթվա ընթացքում պետք է սնվեր մաքրված հատիկներից պատրաստված ուտեստներով, ներառյալ՝ բրինձ, իսկ երկրորդ խումբը՝ շոգեխաշած կամ ջեռոցում պատրաստված կարտոֆիլային ուտեստներով:

Ուսումնասիրությունն ավարտելուց հետո գիտնականները չափել են մասնակիցների մոտ կարդիոմետաբոլիկ ռիսկի ցուցիչները, այդ թվում՝ պլազմային գլյուկոզան, խոլեստերինը, շիճուկային ինսուլինը և զարկերակային արյան ճնշումը:

Պարզվել է, որ նրանք, ովքեր կարտոֆիլ են կերել, ավելի լավ ցուցանիշներ ունեն, քան այն խումբը, որը հացահատիկից պատրաստված կերակուր է կերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել