Tert.am-ը գրում է․

Իրանում ուրբաթ տեղի կունենան Մեջլիսի ընտրություններ: Երկրի քաղաքացիները ընտրություն կկատարեն 7148 թեկնածուների միջև, որոնց թվում մոտ 800-ը կին է, գրում է ТАСС-ը:

Ընտրատեղամասերը երկրում կբացվեն տեղի ժամանակով 08:00-ին: Քվեարկությունը կտևի մինչև 20:00-ը, սակայն տեղամասերի աշխատանքը կարող է երկարաձգվել ըստ անհրաժեշտության:

Առաջին նախնական արդյունքները, սպասվում է, որ հայտնի կլինեն արդեն հաջորդ օրը: Միևնույն ժամանակ, նշվում է, որ արդյունքները հայտարարելու ժամկետը կարող է փոփոխվել ընտրություններն անցկացնելու հարցով շտաբի որոշմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել