168.am-ը գրում է․

Ֆրանսիայի կառավարությունը սահմանել է Ֆրանսիայի «Ֆեսենհայմ» հնագույն ատոմակայանի երկու ռեատորների կանգնեցման ստույգ ժամկետները՝ այս տարվա համապատասխանաբար փետրվարի վերջին եւ հունիսի վերջին: Համապատսախան կարգադրությունը փետրվարի 19-ին հրապարակվել է Journal officiel պետական պաշտոնական բանբերում։

«Այդ իրադարձությունն (…) առաջին քայլն է Ֆրանսիայի էներգետիկական ռազմավարության մարմնավորման ուղղությամբ, որը նպատակամղված է միջուկային եւ վերականգնվող էլեկտրաէներգիայի միջեւ հավասարակշռության աստիճանական հաստատմանը՝ էլեկտրաէներգիայի արտադրությունից վնասակար արտանետումների կրճատման պայմաններում՝ մինչեւ 2022 թվականը ածխային էլեկտրակայանների փակման շնորհիվ»,- ընդգծված է կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ, որը փետրվարի 19-ին բերում է France Info ռադիոկայանը:

«Ֆեսենհայմ» ԱԷԿ-ը՝ Ֆրանսիայի հնագույն գործող ատոմակայանը, գտնվում է երկրի հյուսիս – արեւելքում՝ Էլզասի տարածաշրջանում: Իր շահագործման ժամկետի վաղեմության պատճառով (շարք էԷ մտել 1977 թվականի հունվարի 1-ին) այն բազմիցս քննադատության օբյեկտ է դարձել բնապահպանների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել