Գերմանիայի կառավարությունը նոր փաթեթ է մշակում, որը նպատակ ունի ավելի խիստ հսկողություն եւ պատասխանատվություն սահմանել սոցցանցերում ծայրահեղական ակցիաներով կոչերի եւ քաղաքագետների հասցեին հնչող սպառնալիքների համար, հայտնում է Ինտերֆաքսը:

«Ապագայում նրանք, ովքեր կսպառնան կամ ատելություն կտարածեն համացանցով, ավելի խիստ եւ ավելի արդյունավետ կհետապնդվեն»,- ասված է երկրի արդարադատության նախարար Կրիստինա Լամբրեխտի տարածած հայտարարությունում, որը հրապարակվել է նախարարության կայքում:

Օրինագծի գլխավոր միջոցներից մեկը կլինի Facebook-ի և Twitter-ի վրա ճնշում գործադրելը, որպեսզի վնասակար բովանդակությամբ հրապարակումներն արագ հեռացվեն: Նշվում է, որ այս քայլը թելադրված է Գերմանիայում աջ ծայրահեղական խմբավորումների կողմից աճող վտանգով, որոնք ինտերնետն օգտագործում են ապօրինի նպատակներով:

Վերջերս Գերմանիայում 12 մարդ ձերբակալվեց մզկիթների վրա հարձակման նախապատրաստման համար: Հարձակումների կազմակերպումն իրականացվել է նաեւ տարբեր ակնթարթային սուրհանդակների միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել