Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «ՌԲ Լայպցիգի» հետ հանդիպման արդյունքը (0:1), տեղեկացնում է Daily Mail-ը:

«Բարդ հանդիպում էր: Պետք է նշել, որ գերմանական ակումբը ավելի լավ տեսք ուներ և արժանիորեն հաղթող ճանաչվեց:

Մենք հրաշալի թիմ ունենք, բայց տղաներին երբեմն պակասում է վստահությունը: Դա հնարավոր է շտկել:

Եթե վնասվածք ստացած ֆուտբոլիստները ներկա լինեին, մենք լիովին այլ արդյունքի կհասնեինք»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 10-ին` Լայպցիգում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել