Եթե չենք ուզում հասնել ԲՈՇԱՅԱՑՄԱՆ աստիճանի
Վերհիշենք հաճախ հանդիպող արտահայտություն. «Եվրոպացի մասնագետները Հայաստանի ժողովրդավարության հիմնական խոչընդոտներից մեկը համարում են Հայաստանում քաղաքական մշակույթի բացակայությունը»: Հայաստանցի ընտրողը դժվարությամբ է կողմնորոշվում, թե քաղաքական որ ուժն առավել օպտիմալ կներկայացնի իր պահանջները, սպասումները, երազանքները` գործադիր և օրենսդիր մարմիններում:
Վերը նշվածի պատճառները տարբեր են, բայց մի քանի օրինակով կարելի է հասկանալ, թե ինչ բաղկացուցիչներից է կառուցված քաղաքական մշակույթը: Սկզբունքային անկաշառություն(նորմեր)` հիմնված ընդհանուր ընդունված գիտակցության վրա, որ իշխանությունը պատկանում է
ժողովրդին (տրամաբանության ելակետեր): Կաշառվելով` քաղաքացին փաստացի վաճառում է իր իշխանությունն իրեն կեղեքող ուժերին: Այսպիսով, քաղաքացին ինքն իրեն զրկում է ազատությունից (արժեքներ): Սա տեղի է ունենում համընդհանուր ցինիզմի մթնոլորտում, քանզի քաղաքացիների մի ստվար զանգված համոզված է, որ ում էլ ընտրի, միևնույն է, իր ընտրությունն ազդեցություն չի ունենալու պետական քաղաքականության վրա (տրամաբանության ելակետեր): Իսկ կաշառք չվերցնելով նա միայն կզրկվի եկամտի այդ սահմանափակ, բայց շատերի համար բավական կարևոր հնարավորությունից: Մարդը կերտում է մշակույթը, իսկ մշակույթը կերտում է մարդուն: Այսպիսով, մշակույթը մարդու կենսագործունեությունը պայմանավորող կարևոր գործոն է, որը մենք ձեռք ենք բերում մեր շրջապատից և հանդիսանում ենք այդ մշակույթի կրողը և զարգացնողը: Մեր մշակույթը զարգացնելու համար կարևոր դերակատարը մշակույթի նախարարությունն է,մտավորականները,բոլոր հեռուստատեսությունները նրանց համարժեք գործողությունների պարագայում մշակույթը կարող է բավական արագ փոփոխման ենթարկվել: Հասարակությունը կորցրել է շատ բարոյական չափանիշներ,վերականգման համար մեծ աշխատանք ունի կատարելու նայև մամուլը,քանի դեռ չենք հասել բոշայացման վերջին աստիճանին սթափվել է պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել