Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ծայրահեղ իսլամի վերաբերյալ կոշտ հայտարարությամբ։

Մակրոնի խոսքով՝ ծայրահեղ իսլամը հակասում է Ֆրանսիայում առանցքային նշանակություն ունեցող՝ ազատության և հավասարության սկզբունքներին։

Մակրոնը հայտարարել է, որ նմանատիպ երևույթների դեմ գործնական քայլեր կատարելու նպատակով այսուհետ Թուրքիայից և Ալժիրից իմամների (մահմեդական հոգևորականներ) Ֆրանսիա կարգելվի։ Նախատեսվում է արգելել նաև Ֆրանսիայի տարածքում Ռամազան տոնի ժամանակ քարոզչություններ իրականացնող մահմեդական երգիչների մուտքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել