16 տարի առաջ այս օրը, երբ մենք խաղաղ քնած էինք, «խաղաղասեր» ադրբեջանցի սպա, Ադրբեջանի հերոս ռամիլ սաֆարովը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Կացնահարեց ու սպանեց Գուգոյին, երբ նա քնած էր։

Գուգոն իր մահով ցույց տվեց, թե ով է ադրբեջանցին, թե ում հետ են մեզ խաղաղության պատրաստում։ Իսկ ահա ոճրագործին ներում շնորհվեց, բարձր սպայական կոչում շնորհվեց, բնակարան Բաքվում։ Ոճրագործը հերոսացվեց, իսկ ահա Գուրգեն Մարգարյանի անունով նույնիսկ մի փողոց Երևանում չանվանակոչվեց։ Ընդամենը մեկ մանկապարտեզ և մեկ դպրոց Արմավիրի մարզում։

Գուգոյի սպանությունն ու սաֆարովի հերոսացումն այն ամենն է, ինչ պետք է իմանան ՀՀ իշխանություններն ու նրանց սատարողները, երբ խոսում են սաֆարովի ցեղակիցներին Արցախում վերաբնակեցնելու մասին։

Խնդրում եմ, այսօր Եռաբլուր գնացողները թող մի ծաղիկ էլ իմ անունից դնեն Գուգոյի գերեզմանին։

Կներես, Գու՜գ, շատ հեռու եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել