Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը հեռուստահաղորդավարուհի Լուիզա Մինչինին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու է դադարել կարդալ Instagram սոցիալական ցանցում արված մեկնաբանությունները: Այդ մասին հայտնել է NME-ն:

«Դա քայքայում էր իմ կյանքը,-մեկնաբանել է Այլիշը:-Տարօրինակ է՝ որքան ավելի լավ ես ինչ-որ բան անում, այնքան ավելի շատ են քեզ ատում մարդիկ»:

«Գրեմմի» հինգ մրցանակի դափնեկրի կարծիքով, բազմաթիվ «տրոլների» համար ցանցում բացասական մեկնաբանություններ անելն իսկապես ծնծաղելի է: Ուստի ոչ ոք չի պատրաստվում կանգ առնել:
Բիլլի Այլիշն «անմտություն» է համարում, որ ընդհանրապես կարդացել է բացասական գրառումները, եւ որ ինքը պետք է վաղուց կանգ առներ:

«Խնդիրն այն է, որ ես միշտ ցանկացել եմ կապի մեջ մնալ երկրպագուներիս հետ եւ շարունակել շփվել նրանց հետ: «Բոլորը չէ, որ «տրոլներ» են: Բայց Համացանցն այնքան վատ է ազդում իմ կյանքի վրա, որ ես այն ջնջեցի»,-բացատրել է երգչուհին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել