Ankakh.com-ը գրում է.
2010-ին մեռած հայտարարված Լենին Կարբադելոն հաղթանակ տարավ մեքսիկական Սան-Ագուստին-Ամաթենգոյի քաղաքապետի ընտրություններում, որբ հրապարակվեցին նրա լուսանկարներն ու “Հանուն զարգացման միավորվածները”կարգախոսը: Նա կարող է նաև չզբացենել այդ պաշտոնը: Ավելին, հիմա նրանով հետաքրքրված է ոստիկանությունը: Բանն այն է, որ 2010-ին նրա ընտանիքը մահվան վկայական էր ներկայացրել ոստիկանություն.այն ժամանակ նա հետախուզման մեջ էր` խմբակային բռնաբարության պատճառով: Հիմա դատախազությունը ուսումնասիրում է գործը: Ընդ որում թեկնածուին կեղծիքի մեջ է մեղադրում նաև հենց իր կուսակցությունը` Դեմոկրատական հեղափոխության շարժումը: կուսակցությունում ասում են, որ նա չի կարող զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը,. “Երբ նա գրանցվեց որպես թեկնածու, ներկայացրեց փաստաթղթերը` ծննդյան վկայականը և նամակ, որում ասվում է, որ նա դատվածություն չունի”,-հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Ռեյ Մորալեսը: Տեղի տպարանը հայտնում է, որ մահվան վկայականի համաձայն, Կարբալլիդոն մահացել է դիաբետիկ կոմայից: Ընդ որում, փաստաթուղթը, որ ստորագրել է բժիշկը, տրվել է տեղի վարչությունում, որը նույնպես նրա մահը արձանագրել է պաշտոնական գրանցամատյանում: Հիմա նրան մեղադրում են քվեարկության օրենքը խախտելու մեջ: Բացի այդ, իշխանություններն ասում են, որ կրկին կբացեն նախկին`բռնաբարության գործը: