Գիտնականների միջազգային խումբը բացահայտել է կյանքի առաջացման գաղտնիքը՝ սահմանելով դարվինյան հատկություններով օժտված կենդանի էակների հայտնվելու հիմնական պայմանը, այսինքն՝ էվոլյուցիային մասնակցությունը: Ըստ հետազոտողների՝ էվոլյուցիան հնարավոր է դառնում որոշակի էկոլոգիական պայմաններում: Այս մասին հաղորդվում է Phys.org-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

Փորձագետների կարծիքով՝ ի սկզբանե անկենդան օբյեկտները սկսում են ձեռք բերել կենդանիին բնորոշ հատկություններ, երբ էկոլոգիական որոշակի հանգամանքները սկսում են դարվինյան հատկություններ «պարտադրել»՝ փոփոխականություն, վերարտադրություն և ժառանգականություն: Գիտնականներն այս պայմաններն անվանել են «էկոլոգիական անտառներ» (ecological scaffolding)՝ դրանց վերագրելով անհավասար բաշխված ռեսուրսները և դրանց միջև օբյեկտների տարակենտրոնացումը:

Կենդանի օբյեկտները բաղկացած են փոխազդող մասնիկներից: Օրինակ, քրոմոսոմները կազմված են գեներից, բազմաբջիջ օրգանիզմները՝ բջիջներից, իսկ միջատների գաղութները՝ առանձին օրգանիզմներից: Որպեսզի տեղի ունենա ավելի բարդ մակարդակի անցում, անհրաժեշտ է, որ այդ օբյեկտների բաղադրիչները մասնակցեն էվոլյուցիայի գործընթացին: Սա վերաբերում է նաև բարդ մոլեկուլներին, որոնք, ինչպես համարվում է, մասնակցել են պրեբիոտիկ բնական ընտրությանը՝ նախքան առաջին բջիջների հայտնվելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել