Shantnews.am-ը գրում է․

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունը, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեության առնչությամբ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

«Երևանի  քաղաքապետարանից ստացված նյութերի հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- ասել է Զարզանդ Գաբրիելյանը:

Հիշեցնենք` երեկ Աջափնյակի ղեկավարը դիմում էր ներկայացրել` դադարեցնելու իր լիազորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել