Tert.am-ը գրում է.
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին և հանրաքվեին, ասաց, թե վայ, այն պետությանը, որի Սահմանադրական դատարանը ձևավորվում է քաղաքական շարժառիթներից և շահերից ելնելով։
Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ սահմանադրական փոփոխություններն անելուց առաջ պետք է նախաձեռնող սուբյեկտը հանրությանը հայեցակարգ ներկայացնի, և հանրությունը պետք է հասկանա, թե այդ փոփոխություններն իրենց ուր են տանելու։
«Աննպատակ, մեկ անձի համար սահմանադրական փոփոխությունները՝ մեր երկրում շռայլություն է։ ԲՀԿ-ն միաձայն քվեարկեց այդ հանրաքվեին չմասնակցելու համար, բայց այնպես չէ, որ մենք ընդդիմադիր ենք, ուրեմն ինքնին դեմ ենք այն ամենին, ինչն իշխանությունն առաջարկում է»,- ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: