Մեկ անձի պատճառով սահմանադրական փոփոխություններ անելը մեր երկրի համար շռայլություն է․ Գևորգ Պետրոսյան


14:21 , 18 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին և  հանրաքվեին, ասաց, թե վայ, այն պետությանը, որի Սահմանադրական դատարանը ձևավորվում է քաղաքական շարժառիթներից և շահերից ելնելով։

Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ սահմանադրական փոփոխություններն անելուց առաջ պետք է նախաձեռնող սուբյեկտը հանրությանը հայեցակարգ ներկայացնի, և հանրությունը պետք է հասկանա, թե այդ փոփոխություններն իրենց ուր են տանելու։

«Աննպատակ, մեկ անձի համար սահմանադրական փոփոխությունները՝ մեր երկրում շռայլություն է։ ԲՀԿ-ն միաձայն քվեարկեց այդ հանրաքվեին չմասնակցելու համար, բայց այնպես չէ, որ մենք ընդդիմադիր ենք, ուրեմն ինքնին դեմ ենք այն ամենին, ինչն իշխանությունն առաջարկում է»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: