Bravo.am-ը գրում է.

Մայիսի 12-ին Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում մեկնարկելու է «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը: Ինչպես հայտնի է, Հայաստանի ներկայացուցիչը հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 14-ին (եզրափակիչը մայիսի 16-ին է): Մեր երկրի պատվիրակն այս անգամ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն է, ով փետրվարի 15-ին հաղթեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծում՝ իր «Chains On You» երգով: Հայ երաժշտասերները, սակայն, շատ բան չգիտեն Աթենայի եւ նրա ստեղծագործական գործունեության մասին: BRAVO.am-ը ներկայացնում է հետաքրքիր մի քանի փաստ Աթենա Մանուկյանի եւ նրա եվրատեսիլյան երգի մասին:

Հայկական ծագումն ու երաժշտական ընտանիքը

Հայկական արմատներով երգչուհին ծնվել է 1994 թվականի մայիսի 22-ին՝ Հունաստանի Աթենք քաղաքում: Ինչպես պարզվում է, ընտանիքում Աթենան միակը չէ, որ կապ ունի երաժշտության հետ: Երգչուհին իր հարցազրույցներից մեկում պատմել է, որ հայրը երիտասարդ տարիքում նույնպես երգարվեստով է զբաղվել: Երաժիշտներ են նաեւ Աթենայի եղբայրն ու տատիկը: Ի տարբերություն ծնողների՝ Աթենան արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան: Առաջին անգամ այստեղ է եկել 2015 թվականին, երբ BRAVO.am-ը նրա մասնակցությամբ բացառիկ հարազրույց եւ ֆոտոշարք է իրականացրել: «Ես սիրում եմ Հայաստանի մարդկանց. նրանք շատ բարի եւ առատաձեռն են: Իհարկե, սիրում եմ հայկական խոհանոցը, ինչպես նաեւ այստեղի միջավայրն ու էներգիան»,- խոստովանել է երգչուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել